ԱՄՆ Եվրոպական հրամանատարության գործընկերության, անվտանգության, համագործակցության և զինամթերքի տարածման դեմ պայքարի գծով փոխտնօրեն, գեներալ-մայոր Քրիս Մաքքիննին այցելել է Բաքու։ Այցի ընթացքում նա հանդիպումներ է ունեցել Պաշտպանության և Արտակարգ իրավիճակների նախարարությունների հետ։
Ըստ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան՝ գեներալ-մայորը քննարկել է հարցեր նախարարությունների միջուկային, ռադիոլոգիական, քիմիական և կենսաբանական սպառնալիքներին արձագանքման ստորաբաժանումների հետ:
«Մաքքինիի այցը ամրապնդել է Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև երկարատև պաշտպանական գործընկերությունը և ընդգծել մեր ընդհանուր շահերը Ադրբեջանի և տարածաշրջանի անվտանգության և կայունության հարցում», – ասվում է հայտարարության մեջ։