Հայաստան–ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը բացում է տնտեսական զարգացման նոր հնարավորություններ

Հայաստան–ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը բացում է  տնտեսական զարգացման նոր հնարավորություններ

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի նախաձեռնած հանդիպումը ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Քրիստիան Քվինի հետ,  ընդգծեց, որ հայ–ամերիկյան հարաբերությունները մտել են նոր փուլ՝ միաժամանակ խորացնելով թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական համագործակցությունը։ Ելույթ ունեցողները գնահատեցին ընթացիկ գործընթացները՝ որպես պատմական հնարավորություն Հայաստանի համար։

«Աննախադեպ վերելք»․ հայ-ամերիկյան հարաբերությունների նոր որակը

Առևտրի պալատի նախագահ Էլինա Մարկարյանի խոսքով՝ Հայաստանի առջև բացվում են հնարավորությունների նոր դռներ։ Ներդրումային միջավայրի ակտիվացում, նոր շուկաներ, վերազգային ընկերությունների մուտք Հայաստան։ Սրանք այն ուղղություններն են, որոնք ըստ Մարկարյանի, առաջիկա տարիներին կարող են էականորեն փոխել երկրի տնտեսական պատկերը։

Մակարյան Ամչամ_n.jpg (89 KB)

Նա հիշեցրեց, որ օգոստոսի 8-ին նախաստորագրված փաստաթղթերը դարձան այդ վերելքի հիմքը, իսկ օրակարգում ներառված են մի շարք առանցքային գործիքակազմեր․

  • կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի կնքում,
  • ներդրումային գործակալի ու առևտրային կցորդի ինստիտուտի գործարկում,
  • էներգետիկ անվտանգության, արհեստական բանականության ու կիսահաղորդչային տեխնոլոգիաների ոլորտներում նոր գործընկերություններ։

Դեսպան Քվին․ «Ռազմավարական գործընկերությունը դեռ առաջին քայլն է»

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստիան Քվինը հատուկ շեշտեց, որ ԱՄՆ–Հայաստան հարաբերությունների խորացումը պայմանավորված է վստահության և փոխադարձ հավասարության սկզբունքներով։

Քվին.jpg (81 KB)

«Սա այն երկրներից մեկի հետ համագործակցություն է, որին մենք դիտարկում ենք որպես մեզ հավասար գործընկեր։ Նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի հանդիպումը արձանագրեց մի առաջընթաց, որից հետքայլ պարզապես չի կարող լինել»,— նշեց դեսպանը։

Դեսպան Քվինը նաև պատմական որակում տվեց օգոստոսյան համաժողովին՝ ընդգծելով, որ առաջիկա ամիսներին կողմերը կկենտրոնանան կոնկրետ նպատակների ուղղությամբ։ ԱՄՆ–ն պատրաստ է Հայաստանին աջակցել հատկապես այն ոլորտներում, որոնք որոշիչ են երկրի ապագա անկախության և անվտանգային ինքնաբավության համար՝

  • միջուկային ու էներգետիկ անվտանգություն,
  • տարածաշրջանային տնտեսական համագործակցություն,
  • կիբեռանվտանգություն և պաշտպանություն։

Միացյալ Նահանգները նախատեսում է 145 մլն դոլարի ֆինանսական աջակցություն, իսկ հայ-ամերիկյան միջգերատեսչական խմբերը կհանդիպեն մինչև տարեվերջ։

TREAP-ը՝ տարածաշրջանային տնտեսական վերաձևավորման առանցք

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ Հայաստանը խաղաղության և զարգացման ընթացքը տանում է աշխարհի առաջատար տնտեսության՝ ԱՄՆ-ի հետ։ Նրա խոսքով՝ TREAP նախաձեռնությունը բացում է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների վերագործարկման դարպասներն, այլև ամբողջ տարածաշրջանի համար նոր տնտեսական քարտեզ է ձևավորում։

Պապոյանn.jpg (77 KB)

«TREAP-ը մեզ հնարավորություն է տալիս խոսել հայ–ամերիկյան տնտեսական հարաբերություններում բացվող բոլորովին նոր հորիզոնների մասին։ Մեկ տարի առաջ խաղաղության խաչմերուկը կասկածամիտ մարդկանց էր հանդիպում։ TREAP–ը ՝ ՄԻջազգային խաղաղության ու բարեկեցության ուղին, եկավ  ասելու, որ սա  հնարավորություն է։ Աշխարհի թիվ մեկ տնտեսությունը և նրա նախագահը հավատում են TREAP–ին։ Դա  նաև միջին միջանցքի կարևոր բաղադրիչ է ,  որը պետք է ապահովի անխափան հաղորդակցություն Եվրոպայի, Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի, ընդհանրապես Ասիայի և Եվրոպայի միջև։  Մենք մշտապես եղել ենք առանցքային դերում, և շատ տրամաբանական է, որ ապագա ճանապարհներում, ապագա բեռնափոխադրումներում Հայաստանը ևս ունենա իր առանցքային դերը»,- ընդգծեց նախարարը։

 Այս համատեքստում կարևոր է նաև․

  • Թրիփի հատվածի գործարկումը,
  • Կարս–Գյումրի երկաթուղու վերագործարկումը,
    որոնք ամբողջական կդարձնեն «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացումը։

2026-ը՝ հայ-ամերիկյան նոր հարաբերությունների մեկնարկի տարի

ԱՄՆ դեսպանը հայտարարեց, որ անհամբեր սպասում է 2026-ին, երբ նախատեսվում է կյանքի կոչել ընդհանուր ծրագրերի զգալի մասը։ Նրա խոսքով՝ Հայաստանն այսօր ունի բացառիկ հնարավորություն ամրապնդելու իր դերակատարությունն ամբողջ տարածաշրջանում և դառնալու նոր տնտեսական հոսքերի խաչմերուկը։

597859325_1293263996176314_751337903402349945_n.jpg (139 KB)

Leave a Comment