Թուրքիան և Հունգարիան խորացնում են երկկողմ հարաբերությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով դեկտեմբերի 8-ին Թուրքիա է մեկնելու Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում անցկացվելու է «Թուրքիա-Հունգարիա բարձր մակարդակի ռազմավարական հարաբերությունների 7-րդ նիստը»:

Ինչպես հայտնում է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը՝ նիստի ընթացքում կողմերն ամենայն մանրամասնությամբ անդրադառնալու են «խորացված ռազմավարական գործընկերության» մակարդակում առկա հարաբերություններին:

Բացի այդ նշվում է, որ հանդիպումների ընթացում երկկողմ հարաբերություններին զուգահեռ քննարկվելու են տարածաշրջանային և համաշխարհային մերօրյա խնդիրները, ինչպես նաև ստորագրվելու են Թուրքիա-Հունգարիա հարաբերությունների պայմանագրային հիմքերի ամրապմնդմանը միտված տարբեր համաձայնագրեր:

Ermenihaber

Leave a Comment