Նիգերիայի դաշնային կառավարությունը ապահովել է Նիգեր նահանգում ահաբեկիչների կողմից առևանգված 100 աշակերտների ազատ արձակումը։
Այս մասին հաղորդել է Channels հեռուստաալիքը։
Նոյեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը Նիգեր նահանգի Պապիրի քաղաքում ահաբեկիչները պատանդ են վերցրել ավելի քան 300 դպրոցականների և ուսուցիչների և տարել անհայտ վայր։ Ավելի ուշ 50-ը փախել են։ Եվս 153 աշակերտ և 12 ուսուցիչ մնում են ավազակների ձեռքում։
Վերջերս ահաբեկիչները հարձակվել են մի քանի դպրոցների վրա։ Նոյեմբերի 25-ին իշխանությունները ապահովել են 24 դպրոցական աղջիկների ազատ արձակումը, որոնք ահաբեկիչների կողմից պատանդ էին վերցվել նոյեմբերի 17-ին Քեբբի նահանգի Մագա քաղաքի վրա հարձակումից հետո։
Դպրոցների վրա հարձակումների թվի աճի պատճառով Նիգերիայի նախագահը չեղարկել է իր արտասահմանյան ուղևորությունները։ 36 նահանգներից 10-ի իշխանությունները անվտանգության նկատառումներից ելնելով փակել են դպրոցները։ Տեղակայվել են լրացուցիչ ռազմական և ոստիկանական ուժեր։