«Եկեղեցիներում պետք է աղոթք հնչի», «Կողմ ենք օրհներգին». հարցում՝ Փաշինյանի առաջարկի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է Հայ Առաքելական եկեղեցիներում պատարագներից առաջ հնչեցնել ՀՀ պետական օրհներգը։

Նա նաև առաջարկում է քննարկման առարկա դարձնել Հայաստանի եկեղեցիների մոտ կամ ներսում ՀՀ պետական դրոշ տեղադրելու հարցը։ Փաշինյանը ընդգծել է, որ այս մոտեցումն աշխարհի մի շարք երկրներում ընդունված պրակտիկա է։

Armenia Today-ը հարցում է իրականացրել Երևանում՝ քաղաքացիներից հետաքրքրվելով՝ կո՞ղմ են Փաշինյանի առաջարկին, թե՞ ոչ։

Հարցման մասնակիցների մեծ մասն ասել է, որ Փաշինյանը չպետք է որոշի, թե եկեղեցում ի՞նչ օրենքներ փոխվեն կամ ընդունվեն։

«Եկեղեցում կան օրենքներ, ինչո՞ւ պետք է Հայաստանի օրհներգը հնչի, կամ եկեղեցում ինչո՞ւ պետք է դրոշ լինի։ Այս կառավարությունից ոչինչ չենք հասկանում»,- ասել է քաղաքացին։

Հարցման մեկ այլ մասնակից նշել է, որ պետությունն ու եկեղեցին չպետք է խառնել իրար:

«Ինչի՞ համար դրոշ տեղադրվի, այնքան տեղ կա դրոշ տեղադրելու։ Մտեք Ադրբեջան, տեսեք՝ ինչքան դրոշ են տնկել այստեղ-այնտեղ, մենք պետք է տանենք, եկեղեցո՞ւմ տնկենք», – նշել է քաղաքացիներից մեկը:

Մեկ ուրիշն ասել է, որ իր համար միևնույնն է։ «Ոչ մի բանին դեմ չեմ, թող ոնց ուզում են՝ անեն»,- ասել է նա։

Քաղաքացիների մի մասն էլ շեշտել է՝ չգիտի՝ իրականում եկեղեցում պե՞տք է ՀՀ օրհներգը հնչի, թե՞ ոչ, և դրաշի տեղադրման վերաբերյալ ևս ասելիք չունեն:

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment