Անի Գրիգորյան, #CivilNetCheck Սոցցանցերում կրկին ակտիվորեն տարածվում են «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի անունից կեղծ գրառումներ՝ տարբեր խաղարկությունների և նվերների վերաբերյալ։ Վերջին շաբաթներին ստեղծված երեք տարբեր էջեր հրապարակել են գրառումներ՝ Toyota Hilux ավտոմեքենա, Samsung Galaxy հեռախոսներ և Սուրբ Ծնունդի նվեր-տոպրակներ խաղարկելու մասին։ Գրառումներն արդեն հավաքել են հազարավոր մեկնաբանություններ և տարածումներ։ Մինչդեռ այս գրառումներից ոչ մեկը կապ չունի «Երևան Սիթիի» հետ։ Հայտնի ընկերության անունն օգտագործվում է վստահություն ներշնչելու և օգտատերերին խաբելու նպատակով։ Սուրբ Ծնունդի նվեր-տոպրակներ և կանխիկ գումար 𝙮𝙚𝙧𝙚𝙫𝙖𝙣 𝘾𝙞’𝙩𝙮․ ֆեյսբուքյան էջն դեկտեմբերի 8-ին հրապարակել է գրառում Սուրբ Ծնունդի նվերների վերաբերյալ։ «Բարև բոլորին։ Մոտալուտ Սուրբ Ծնունդը նշելու համար մենք որոշել ենք ուրախություն […]