Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանին և քննարկել համայնքներում մարզական դպրոցներ հիմնելու մասին հարցեր, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Ըստ հայտարարության՝ Փաշինյանն ընդգծել է, որ սպորտի զարգացումը Կառավարության առաջնահերթություններից մեկն է և կարևորել այդ ուղղությամբ Ավդալյանի հետ համագործակցությունը։
«Չեմպիոնը վարչապետին է ներկայացրել իր կողմից հիմնված «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի ծրագրերը՝ նշելով, որ դրանց նպատակն է մարզերում հիմնել մարզադպրոցներ և այդպիսով նպաստել նաև պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը»,- նշված է հրապարակման մեջ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ։
