Բանակցությունները մտել են փակուղի՝ Դոնբասի պատճառով. Զելենսկի

Բանակցությունները մտել են փակուղի
տարածքային հարցի պատճառով: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր
Զելենսկին։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և
Ուկրաինան տարբեր տեսակետներ ունեն, և Դոնբասի հարցում միասնական մոտեցում չկա։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ ԱՄՆ խաղաղ
կարգավորման հարցով նախաձեռնության շուրջ բանակցությունների մասնակիցները դեռևս չեն
կարողանում համաձայնության գալ տարածքային հարցում։

Զելենսկին ընդգծել է, որ ԱՄՆ ծրագրի որոշ
տարրեր պահանջում են լրացուցիչ քննարկում մի շարք «զգայուն հարցերի» շուրջ՝ ներառյալ
պատերազմից տուժած երկրի անվտանգության ապահովման և արևելյան շրջանների նկատմամբ
վերահսկողության վերաբերյալ։

Նա հավելել է, որ Կիևը պնդում է
անվտանգության երաշխիքների վերաբերյալ առանձին համաձայնագիր արևմտյան
դաշնակիցների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի հետ։

 

 

Leave a Comment