ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Կիևին օգնել խաղաղության պլանը կյանքի կոչելու հարցում. Թրամփի նախկին խորհրդական


Քաղաքականություն


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Սթիվեն Բեննոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի Ուկրաինային օգնելը՝ հակամարտության կարգավորման ծրագիրը կյանքի կոչելու համար։ Նրա խոսքերը մեջբերել է American Coservative-ը։


Նրա խոսքով՝ Վաշինգտոնը պետք է դադարեցնի Կիևին տրամադրվող ողջ օգնությունը, այդ թվում՝ դրամական, զենքի և հետախուզական։

Միևնույն ժամանակ, նա քննադատել է ԱՄՆ-ի կողմից առաջարկված Ուկրաինայի հակամարտության կարգավորման ծրագիրը։ Բեննոնը կարծում է, որ այն չափազանց բարդ է և անիրագործելի ներկայիս պայմաններում։ «Այն չի կարող իրականացվել, քանի դեռ Վաշինգտոնը զինում է Ուկրաինային ՆԱՏՕ-ի մեխանիզմների միջոցով»,- հայտարարել է նախկին խորհրդականը։



Leave a Comment