Դեկտեմբերի 7-ին Վարդենիսում Պաշտպանության նախարարության սպա է մահացել, ինչը պետական գերատեսչությունները հաստատել են։
ՊՆ-ից հաստատել են սպայի մահը՝ տեղեկացնելով, որ դեպքը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ որևէ առնչություն չունեցող հանգամանքներում և վայրում։
Armenia Today-ին Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ դեպքի վերաբերյալ հաղորդումն ստացել են ժամը 13։56-ին՝ «Վարդենիս» բժշկական կենտրոնից։
«Շտապօգնության խումբը կանչով մեկնել է Վարդենիսի Լեռնագործների փողոցի տներից մեկը և արձանագրել 1999 թվականին ծնված տղամարդու կենսաբանական մահը։ Քննիչի գլխավորությամբ մեկնած ոստիկանության ծառայողները նշված տան ննջասենյակում հայտնաբերել են տղամարդու դիակը՝ անկողնում պառկած վիճակում»,-մանրամասնել են ՆԳՆ-ից։
ՆԳՆ-ից հավելել են, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, կազմված փաստաթղթերը փոխանցվել են Վարդենիսի քննչական բաժին։
