Կոբախիձեն ընդունել է Թորոսյանին․ օրակարգում սոցիալական գործընկերությունն է – Նորություններ 08.12.2025

Լուսանկարը` www.mlsa.am

Լուսանկարը` www.mlsa.am

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում հյուրընկալել է աշխատանքային այցով երկրում գտնվող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին։ Բարձր մակարդակի հանդիպման առանցքում եղել են երկու հարևան պետությունների ռազմավարական հարաբերություններն ու սոցիալական ոլորտում համագործակցության խորացումը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել զբաղվածության խթանման մեխանիզմներին, սոցիալական աջակցության համակարգերի արդիականացմանը և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը։

Նախարար Թորոսյանը բարձր է գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև առկա ռազմավարական գործընկերությունը՝ շեշտելով դրա շարունակական զարգացման և ամրապնդման անհրաժեշտությունը ի շահ երկու ժողովուրդների բարեկեցության։

Leave a Comment