8 դեկտեմբերի 2025 – 17:08 AMT
PanARMENIAN.Net – Դեկտեմբերի 8-ին` տեղական ժամանակով ժամը 14:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 10։35-ին,) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 2.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Ջերմուկ քաղաքից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Կեչուտ և Գնդեվազ գյուղերում՝ 1-2 բալ ուժգնությամբ։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 39․92⁰և արևելյան երկայնության 45.73⁰ աշխարհագրական կոորդինատներով։