Երևանը հաստատեց․ քննարկվել է Վրաստանով ադրբեջանական վառելիքի տարանցումը – Նորություններ 08.12.2025

Լուսանկարը` Արմենպրես

Լուսանկարը` Արմենպրես

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը պաշտոնապես հաստատել է, որ վրացական կողմի հետ բանակցություններ են վարվել Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ադրբեջանական վառելիքի տեղափոխման վերաբերյալ։

Գերատեսչությունից «Արմենպրես»-ին պարզաբանել են, որ քննարկումներն իրոք տեղի են ունեցել, և հայկական կողմը ծանոթ է Թբիլիսիի հրապարակած որոշմանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը հայտնել էր, որ դեկտեմբերի 5-ին գործընկեր երկրներից հայտ է ստացել՝ Ադրբեջանից Հայաստան վառելիքի միանվագ տարանցում կազմակերպելու խնդրանքով։

Այդ դիմումին ընդառաջ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանձնարարել էր «Վրացական երկաթուղուն» բեռնափոխադրումն իրականացնել անվճար հիմունքներով։

Leave a Comment