Վրաստանի տարածքով Հայաստան ադրբեջանական վառելիքի տարանցման հարցը հայկական և վրացական կողմերը քննարկել են

Քաղաքականություն

08.12.2025 | 17:19

Հայկական և վրացական կողմերը քննարկում են ունեցել Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ադրբեջանական վառելիքի տարանցում իրականացնելու վերաբերյալ։ Factor.am-ի հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ անդրադառնալով Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության հայտարարությանը: 

«Վրացական կողմի հետ նման քննարկում եղել է, և ստացել ենք հրապարակված տեղեկատվությունը»,- փոխանցեցին նախարարությունից:

Հիշեցնենք, որ Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը հայտնել էր, որ  դեկտեմբերի 5-ին Վրաստանի կառավարությունը գործընկեր երկրներից ստացել է խնդրանք՝ Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան վառելիքի միանվագ տարանցում իրականացնելու վերաբերյալ։ 

«Վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ՝ «Վրացական երկաթուղիներին» անմիջապես հանձնարարվել է ամբողջությամբ անվճար իրականացնել նշված բեռների մեկանգամյա երկաթուղային փոխադրումը։ Նշված որոշումը ներկայացվել է պաշտոնական կողմերին։ Վրաստանը եղել և մնում է Հայաստանի և Ադրբեջանի ռազմավարական, հուսալի գործընկեր երկիր։ Մենք միշտ եղել և մնում ենք տարածաշրջանում խաղաղության և համագործակցության կողմնակիցներ»,- ասվում է հայտարարությունում։ 

 

 

Leave a Comment