Ի՞նչ խնդիր է լուծել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթղթերի հրապարակումը, և որո՞նք էին հիմնական թերությունները. վերլուծում է «Անի կենտրոնի» ղեկավար, լրագրող Թաթուլ Հակոբյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում։ Նա անդրադառնում է կարգավորման հիմնական առաջարկներին, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցերին, ինչպես նաև ընդդիմության ու իշխանության թեզերին։ Ըստ նրա՝ աղետի հիմնական պատճառը Հայաստանի իշխանությունների սխալ հաշվարկն էր՝ համապատասխան միջավայրի բացակայությունը։ Թաթուլ Հակոբյանը նախկին սխալները թույլ չտալու համատեքստում կարևորում է վաշինգտոնյան համաձայնությունները՝ շեշտելով, որ Հայաստանին խաղաղություն է պետք։ 00:00-8:51 Ի՞նչ իմացանք ԼՂ փաստաթղթերի հրապարակումից 8:51-15:01 Ինչո՞ւ չընդունեցինք 2019-ի առաջարկը 15:01- 16:46 ԼՂ կարգավիճակի մասին 16:46-23:30 Քի Վեսթը բանակցային գործընթացի փիլիսոփայության մեջ շեղում էր 23:30-26:53 1997-ի […]