Վրաստանը կապահովի նավթի անվճար տարանցում Ադրբեջանից դեպի Հայաստան



ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հարևան Վրաստանը կապահովի նավթի միանվագ անվճար տարանցում Ադրբեջանից դեպի Հայաստան, գրել են տեղի ԶԼՄ-ները։

Ըստ մամուլի՝ դեկտեմբերի 5-ին կառավարությունը գործընկերներից ստացել է խնդրանք՝ Վրաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Հայաստան վառելիքի միանվագ տարանցում ապահովելու վերաբերյալ։

Վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ՝ «Վրացական երկաթուղի»-ին հանձնարարվել է անհապաղ անվճար իրականացնել բեռի երկաթուղային փոխադրումը։



Leave a Comment