
«Ես նայեցի Միհրանի էջը, տեսա քննադատական գրառումներ, բայց չտեսա այնպիսինները, որ որևէ տիրույթում՝ բարոյական, իրավական, կարող էին հիմք տալ… Իրավական պետության տրամաբանությունից մի պահ դուրս գանք: Բարոյական տրամաբանությամբ անգամ՝ չեմ տեսել նման բաներ: Բայց ամեն օր կարող են խաղի կանոններ փոխվել. կարող է դրանով իշխանությունները փորձում են ցույց տալ, որ այսուհետ, եթե մեզ այսպես քննադատեք, կարող է էսպես լինել, չգիտեմ»,- ԲԿ-ի բակում, լրագրողների հետ զրույցում, ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով հանրային, քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի վրա հարձակման դեպքին: «Միակ բանը, որ հստակ է, այն է, որ Հակոբյանի նկատմամբ բռնություն կիրառելու որևէ այլ պատճառ, քան նրա հրապարակային, հանրային գործունեությունը, գոյություն չունի»,- հավելեց նա: