«Զոն նայողների» մշակույթը ՔԿՀ-ներում միշտ է եղել, սակայն վերջին տարիներին հաջողություններ ունենք. ՔԿԾ պետ

«Զոն նայողների» մշակույթը ՔԿՀ-ներում միշտ է եղել, սակայն վերջին տարիներին փորձագիտական աշխատանք իրականացնող մարդիկ կփաստեն, որ մենք տարեցտարի քրեական մշակույթի հետ կապված հաջողություններ ենք ունենում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանը՝ միաժամանակ շեշտելով, որ այդ մշակույթը ՔԿՀ-ներում իսպառ չի վերացել։

«Ես հակադարձ հարց տամ՝ մեր հասարակության մեջ իսպառ վերացե՞լ է քրեական ենթամշակույթը։ ՔԿՀ-ներում ունենք այն երևույթները, որոնք ունենք հասարակության մեջ»,- ասաց նա։

Անդրադառնալով Միքայել Սրբազանի առողջությանը վերաբերյալ հարցին՝ Ծովինար Թադևոսյանը խնդրեց առողջական խնդիրների հետ կապված հարցերը հասցեագրել քրեակատարողական բժշկության ՊՈԱԿ-ին։
«Ես տեղեկություններ չունեմ, նաև բժշկական գաղտնիությունը հաշվի առնելով՝ իրավասություն չունեմ»,- ասաց նա։:

Հարցին՝ ի՞նչ պայմաններում են պահվում սրբազանները և Սամվել Կարապետյանը, ոլորտի պատասխանատուն պատասխանեց՝ վերջիններս պահվում են միջին պայմաններում, այնպիսի պայմաններում, ինչպիսի պայմաններում պահվում են ազատությունից զրկված մյուս անձինք:

«Համեմատության մեջ դիտարկելով՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի  պայմաններն ամենավատն են, դրա համար որոշ ուսումնասիրություններ են իրականացվում դրան այլընտրանք փնտրելու համար»,- ասաց Թադևոսյանը:

«Իհարկե, մենք հասկանում ենք այդ պայմանների վատ լինելը և դրա հետ կապված տեղային լուծումներ տալիս ենք. այնտեղ խցեր վերանորոգվել են, երկարատև տեսակցության սենյակներ են վերանորոգվել։ Սա որպես տեղային լուծումներ, բայց շենքի պայմանները այնպիսին չեն, որպեսզի մենք կարողանանք համակարգային լուծումներ տանք և հիմա քննարկվում է այլընտրանքային լուծումներ գտնելու հարցը

Leave a Comment