NewsPress.am | Ով է Արտակ Սարգսյանը


«ՔՈՉԱՐԻ – Ազգային Վերածննդ և Ազգի Զարթոնք» կուսակցությոան նախագահ Արտակ Սարգսյանը ծնվել է 1971 թվականի հուլիսի 7-ին, Երևանում։ Սովորել է Մալաթիայում՝ համար 10 Սպորտային թեքումով գիշերօթիկ, որտեղ վաղ տարիքից դրսևորել է իրեն որպես տաղանդավոր և տոկուն մարզիկ։ Նա ընդգրկվել է Խորհրդային Հայաստանի լողի հավաքականում, ներկայացնելով երկիրը ընդամենը երկու այլ լողորդների հետ Հայաստանից։

Դպրոցն ավարտելուց հետո Արտակը ընդունվել է Պոլիտեխնիկական համալսարան, ընտրելով տիեզերական ինժեներիա մասնագիտությունը։

Արցախյան առաջին պատերազմի տարիներին նա ակտիվորեն մասնակցել է մարտական գործողություններին, որից հետո ընտանիքով տեղափոխվել է արտերկիր։ Սկզբում ապրել է Արաբական Միացյալ Էմիրություններում, ապա մեկնել է Աֆրիկա։

Ծառայություն և գործունեություն Աֆրիկայում Քենիայում Արտակը դարձել է ազգային անվտանգության համակարգի կարևոր անձանցից մեկը և ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում՝ ունեցած նշանակալի վաստակի համար։

Նա Քենիայում ստեղծել է DEA — Drugs Enforcement Agency (Թմրամիջոցների դեմ պայքարի գործակալություն),  հատուկ նշանակության ուժեր,  արագ արձագանքման ստորաբաժանում՝ QRU (Quick Response Unit)։

Այս կառույցների գործունեությունն ընդգրկում էր՝

 պետության առաջին դեմքերի պաշտպանությունը,

 ահաբեկչության դեմ պայքարը,

 թմրամիջոցների շրջանառության կանխումը,

 փողերի լվացման կանխումը,

 երկրի ներքին անվտանգության ապահովումը։ Նրա գործերի և գործողությունների շատ մանրամասներ գաղտնագրված են և վերաբերում են մի քանի երկրների պետական գաղտնիքին։ Արթուր Եղբայրները գրել են գիրք նրանց կյանքի մասին, սակայն նախագահ Մվաի Քիբակիի և արքեպիսկոպոս Դեզմոնդ Տուտուի խնդրանքով այն տպագրվել է միայն ընտանիքի անդամների համար։

 Արմատներ Արտակը Ահաբեկ Տավլարի թոռն է՝ մարտիկ, որը կռվել է Գարեգին Նժդեհի, Անդրանիկի կողքին և լեգենդար Սուսաննայի թոռն է։ Ահաբեկը դեմ է եղել բոլշևիկների ծրագրին՝ Նախիջևանը և Զանգեզուրը հանձնելու Թուրքիային, դեմ է եղել Ադրբեջանի ստեղծմանը, և ի վերջո դավաճանաբար սպանվել է։ Գեղարքունիքի մարզում Սուսաննայի պատվին անվանել են Սուսաննայի լեռը և Սուսաննայի ջրաղացը, որտեղ նա կռվել է թուրքական ուժերի դեմ։

Անձնավորություն և առաքելություն Արտակն այցելել է մոտավորապես 70 երկիր և ազատ տիրապետում է 7 լեզվի։ Տեսնելով Հայաստանի առաջ ծառացած վտանգը՝ նա վերադարձել է հայրենիք և հիմնել «Քոչարի․ Ազգային Վերածնունդ» կուսակցությունը։ Կուսակցության նպատակներն են՝

երկիրը մաքրել կոռուպցիայից և արտաքին ազդեցություններից,

 վերջ դնել քաղաքական անբարոյականությանը,

 վերականգնել Հայաստանի ազգային արժանապատվությունն ու ինքնությունը,

 ամրապնդել պետականությունը,

 հռչակել Հայաստանի ամբողջականությունը՝ ներառյալ օկուպացված հայկական տարածքները։

Leave a Comment