Ուկրաինայի ղեկավարության նկատմամբ ցեղասպանության գործով հետախուզում է հայտարարվել

https://arm.sputniknews.ru/20251208/ukrainaji-ghekavarutjan-nkatmamb-ceghaspanutjan-gvortsvov-hetakhuzum-e-hajtararvel-96663587.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1187/29/11872972_155:0:2884:2047_1920x0_80_0_0_673b61c37faf6a524fad8beca3b12e0b.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ուկրաինա, ցեղասպանություն, հետախուզում

ուկրաինա, ցեղասպանություն, հետախուզում

Բաժանորդագրվել

Քրեական գործն ըստ էության քննելու համար ուղարկվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գերագույն դատարան:

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հաստատել է Ուկրաինայի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության նկատմամբ ցեղասպանության վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը: Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Գլխավոր դատախազության տվյալներով՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածով (ցեղասպանություն) մի խումբ անձանց հեռակա կարգով մեղադրանք է առաջադրվել: Քանի որ այդ անձինք թաքնվել են քննությունից, նրանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, իսկ Մոսկվայի Բասմանի դատարանը հեռակա կարգով նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը:

Քրեական գործն ըստ էության քննելու համար ուղարկվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գերագույն դատարան:

Մեղադրյալների ցանկում են Ուկրաինայի քաղաքական և ռազմական ղեկավարության ներկա ու նախկին ներկայացուցիչները, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի ներկայիս դեսպան Վալերի Զալուժնին, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին, նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն, պաշտպանության նախկին նախարար Ռուստեմ Ումերովը, ինչպես նաև նախկին վարչապետ Արսենի Յացենյուկը:

Հրապարակված ցուցակում նշված են նաև Արսեն Ավակովը, Իվան Բականովը, Անդրեյ Բոգդանը, Եգոր Բոժոկը, Վլադիսլավ Բուխարևը, Վիկտոր Գվոզդը, Ալեքսեյ Գոնչարուկը, Վասիլի Գրիցակը, Վլադիմիր Գրոյսմանը, Ալեքսեյ Դանիլովը, Ալեքսանդր Դանիլյուկը, Վալերի Եվդոկիմովը, Անդրեյ Երմակը, Անդրեյ Զագորոդնյուկը, Օլեգ Իվաշչենկոն, Իգոր Կլիմենկոն, Միխայիլ Կովալը, Վալերի Կոնդրատյուկը, Վասիլի Կրուտովը, Միխայիլ Կուցինը, Նիկոլայ Լիտվինը, Ալեքսանդր Լիտվինենկոն, Բորիս Լոժկինը, Վասիլի Մալյուկը, Դենիս Մոնաստիրսկին, Վիկտոր Մուժենկոն, Սերգեյ Նաևը, Վալենտին Նալիվայչենկոն, Անդրեյ Պարուբին, Սերգեյ Պաշինսկին, Ստեպան Պոլտորակը, Իգոր Ռայնինը, Անդրեյ Տարանը, Ալեքսանդր Տուրչինովը, Ռուսլան Խոմչակը, Դենիս Շմիգալը և Ուկրաինայի ղեկավարության այլ ներկայացուցիչներ:

Leave a Comment