8 դեկտեմբերի 2025 – 16:27 AMT
PanARMENIAN.Net – Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ «Դալմա մոլի» ավտոկայանատեղիում տեղի է ունեցել հարձակում Միհրան Հակոբյանի վրա։
«Քիչ առաջ «Դալմա մոլի» ավտոկայանատեղիում տեղի է ունեցել բանդիտական հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Հարձակվողները եղել են դիմակներով և անսպասելի հարձակվել են թիկունքից։ Միհրանը ստացել է մարմնական վնասվածքներ և այժմ տեղափոխվում է «Իզմիրլյան» ԲԿ։
Վստահ եմ, որ այս հարձակումը տեղի չէր ունենա, եթե իրավապահները բացահայտած լինեին 2021թ-ին Միհրանի տան առջև նռնակ նետելու հանցանքը»,-գրել է նա։
ՆԳՆ ոստիկանությունը այտնել է, որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվելշ, որ «Դալմա մոլի» ավտոկայանատեղիում ծեծի ենթարվելու հետևանքով վնասվածքներով տղամարդ է տեղափոխվել իրենց մոտ, հայտնում է Panorama.am-ը։
Դեպքի հանգամանքները պարզվում են։