Ալիևն ընդունել է Իրանի ԱԳՆ ղեկավար Արաղչիի գլխավորած պատվիրակությանը

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ
Ալիևն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը։

Նշելով Ադրբեջանի և Իրանի միջև կապերի «երկար պատմությունը»՝
Ալիևը նշել է, որ երկու երկրների հարաբերություններին հատուկ նշանակություն է տալիս
այն, որ «մեր ժողովուրդները դարեր շարունակ ապրել են միասին»:

Ադրբեջանի նախագահը նշել է, որ երկկողմ օրակարգը
լայն է և ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, և բոլոր հարցերի համար կան կոնկրետ ճանապարհային
քարտեզներ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝
Արաղչին Ալիևին է փոխանցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի ողջույնները։ Նա ընդգծել
է, որ Իրանի նախագահը մեծ հարգանքով է վերաբերվում Ադրբեջանի նախագահին և Ադրբեջանին։

 

Leave a Comment