ԱՄՆ-ն, Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնեցման արդյունքում, Իրանի մոտ 50 քաղաքացու է արտաքսել երկրից։ Այս մասին հայտնել է The New York Times թերթը՝ հղում անելով իրանցի անանուն պաշտոնյաների։
Ըստ նրանց տվյալների, Իրանի քաղաքացիներով ինքնաթիռը թռիչք է կատարել Արիզոնա նահանգի օդանավակայանից, իսկ ճանապարհին օդանավը կանգառներ կկատարի Եգիպտոսում և Քուվեյթում։ Պարբերականը նշում է, որ այս թռիչքն այս տարվա ընթացքում նմանատիպ երկրորդ դեպքն է. Իրանից մոտ 100 քաղաքացիներով առաջին ինքնաթիռը Միացյալ Նահանգները լքել է սեպտեմբերին։
NYT-ը նաև պնդում է, որ ինքնաթիռում, բացի իրանցիներից, կան Ռուսաստանի և արաբական երկրների քաղաքացիներ, որոնք կիջնեն Կահիրեում կատարված կանգառի ժամանակ։
Թերթի տվյալներով՝ մոտավորապես 2000 Իրանի քաղաքացի սպասում է ԱՄՆ-ից արտաքսման։