Վարդենիսում 26-ամյա սպա է մահացել. ՊՆ-ն տեղյակ չէ մանրամսաներին

8 Դեկտեմբերի, 2025

Ըստ մամուլում տարածվող լուրերի՝  Վարդենիսում ՊՆ սպա է մահացել:

Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 7-ին ժամը 13։56-ին, «Վարդենիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Վարդենիսի Լեռնագործների փողոցի տներից մեկում արձանագրել է 1999թ․ ծնված տղամարդու կենսաբանական մահը։

«Քննիչի գլխավորությամբ մեկնած ոստիկանության ծառայողները նշված տան ննջասենյակում հայտնաբերել են տղամարդու դիակը անկողնում պառկած վիճակում։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Վարդենիսի քննչական բաժին»,-տեղեկացրել են ՆԳՆ-ից։

ՀՀ ՊՆ-ին  հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել զորամասից դուրս, ուստի դեպքի մանրամասների մասին նախարարությունը տեղյակ չէ։

Leave a Comment