«Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիից քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց․ ըստ փաստաբանի՝ ծեծի են ենթարկել հանրային գործիչ Միհրան Հակոբյանին

Հասարակություն

08.12.2025 | 15:49

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնից Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի մոլերից մեկի ավտոկայանատեղիից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։

Այս մասին Factor.am-ին հայտնում են ՆԳՆ ոստիկանության լրատվության ծառայությունից։ Նշվում է, որ ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ավելի վաղ փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում տեղի է ունեցել հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա:

«Հարձակվողները եղել են դիմակներով և անսպասելի հարձակվել են թիկունքից։ Միհրանը ստացել է մարմնական վնասվածքներ և այժմ տեղափոխվում է «Իզմիրլյան» ԲԿ։ Վստահ եմ, որ այս հարձակումը տեղի չէր ունենա, եթե իրավապահները բացահայտած լինեին 2021թ-ին Միհրանի տան առջև նռնակ նետելու հանցանքը»,- գրել էր նա։

Միհրան Հակոբյանը Ազգային Ժողովի 6-րդ գումարման պատգամավոր է․ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքում ընտրվել էր ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով։  2018-ի հեղափոխությունից հետո հիմնադրել է «Քառյակ մեդիան»։

Անի Թամրազյան

Leave a Comment