Վարդենիսում զինծառայող է մահացել․ ՀՀ ՊՆ

Հասարակություն

08.12.2025 | 15:55

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Վարդենիսում զինծառայող է մահացել։

Պաշտպանական գերատեսչությունից միաժամանակ նշում են, որ  ԶԼՄ-ներում և տելեգրամյան մի շարք ալիքներում «Վարդենիսում դժբախտ պատահարի հետևանքով ՊՆ սպա է մահացել» վերտառությամբ հրապարակում է տարածվում, որն ուղեկցվում է բանակային դիրքում պարտադիր ժամկետային զինծառայողի լուսանկարով:

«Հայտնում ենք, որ նշված դեպքը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ որևէ առնչություն չունեցող հանգամանքներում և վայրում, ինչի վերաբերյալ ՆԳՆ գործընկերները լրատվամիջոցներին համապատասխան մեկնաբանություն են տվել:

Ցավակցում ենք մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին և ծառայակից ընկերներին»,- մասնավորապես ասվում է հաղորդագրությունում։

Leave a Comment