Լուվրում վնասվել է եգիպտագիտության շուրջ 400 գիրք

https://arm.sputniknews.ru/20251208/luvrum-vnasvel-e-egiptagitutjan-shurj-400-girq-96663254.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1740/49/17404970_187:0:1600:1060_1920x0_80_0_0_1fde898a5b5e4a4cf2f54c3bc8abb79f.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

լուվր, թանգարան, պատահարներ

լուվր, թանգարան, պատահարներ

Բաժանորդագրվել

Թանգարանը նշել է, որ ինժեներական համակարգերը հնացել են և հաջորդ տարվա սեպտեմբերին պետք է փոխարինվեն։

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Լուվրում ջրի արտահոսքի պատճառով վնասվել է եգիպտագիտության շուրջ 400 գիրք։ Տեղեկությունը հաղորդում է «Le Figaro»-ն:

Ինչպես հայտարարել է թանգարանի գլխավոր ադմինիստրատորի տեղակալ Ֆրանսիս Շտեյնբոկը, տուժել է 300-ից մինչեւ 400 ձեռագիր, այդ թվում եգիպտագիտության վերաբերյալ հետազոտություններ և 19-րդ դարի վերջի ու 20-րդ դարի սկզբի գիտական փաստաթղթեր:

Նրա խոսքով՝ ներկայիս վնասները անդառնալի չեն. այդ փաստաթղթերը շատ կարևոր են և հաճախ օգտագործվում են գիտնականների կողմից, սակայն համաշխարհային մասշտաբով դրանք եզակի չեն:

«Դրանք կչորացվեն, կուղարկվեն կազմարարի մոտ, որը դրանք կրկին պատշաճ վիճակի կբերի», – ասել է Շտեյնբոկը։

Թանգարանի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ ջրի արտահոսքը հայտնաբերվել է նոյեմբերի 26-ի երեկոյան գրադարանի ջեռուցման և օդափոխության համակարգում: Այնտեղ սխալմամբ բացվել է փականը, ինչի պատճառով ջուրը արտահոսել է Եգիպտագիտության բաժանմունքի առաստաղի միջով։

Ինչպես նշել է Շտեյնբոկը, այդտեղի ինժեներական համակարգերը հնացել են և հաջորդ տարվա սեպտեմբերին պետք է փոխարինվեն՝ նման դեպքերում մարդկային գործոնի ռիսկերը բացառելու համար:

Հավելենք, որ «Le Figaro»-ն այս լուրն ուղեկցել է «Սև շարք Լուվրում» մեկնաբանությամբ՝ նկատի ունենալով ֆրանսիական թագի զարդերի թալանից հետո տեղի ունեցած նոր տհաճ միջադեպը:

Leave a Comment