ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնից Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի մոլերից մեկի ավտոկայանատեղիից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Այս մասին 24News-ին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից:
Հիշեցնենք, որ փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում տեղի է ունեցել բանդիտական հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Հարձակվողները եղել են դիմակներով և անսպասելի հարձակվել են թիկունքից։ Միհրանը ստացել է մարմնակվն վնասվածքներ և այժմ տեղափոխվում է «Իզմիրլյան» ԲԿ։
Հասմիկ Սարգսյան
—00—ԼԱ