ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության նրբությունները ՌԴ–ն դրական է գնահատում. Պեսկով

Բաժանորդագրվել

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև «խանգարող բաների» վերացման դեպքում երկկողմ հարաբերությունների վերականգնման համար կարող են հեռանկարներ բացվել։

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ նշվում է երկխոսության անհրաժեշտությունը, և դա Ռուսաստանի համար դրական է։ Այս մասին հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Խոսքը երկխոսության և կառուցողական բարի հարաբերություններ կառուցելու անհրաժեշտության մասին է։ Մեր վերաբերմունքն այդ ամենին դրական է, այն բացարձակապես համապատասխանում է մեր տեսլականին», — ասել է նա։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև «խանգարող բաների» վերացման դեպքում երկկողմ հարաբերությունների վերականգնման համար կարող է հեռանկար բացվել:

Նա նաև ասել է, որ Կրեմլը հույս ունի տեղեկատվություն ստանալ ԱՄՆ-ի և Ուկրաինայի խորհրդակցությունների արդյունքների մասին:

Leave a Comment