Վարդենիսի տներից մեկում մահացածը զինծառայող է․ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել

Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 13․56-ին, «Վարդենիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Վարդենիսի Լեռնագործների փողոցի տներից մեկը և արձանագրել 1999թ․ծնված տղամարդու կենսաբանական մահը։

Քննիչի գլխավորությամբ մեկնած ոստիկանության ծառայողները նշված տան ննջասենյակում հայտնաբերել են տղամարդու դիակ՝ անկողնում պառկած վիճակում։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Վարդենիսի քննչական բաժին։

Այս մասին 24News-ին հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից:

Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի` մահացածը զինծառայող է:

Հասմիկ Սարգսյան

Leave a Comment