Երևանի «Դալմա մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում հարձակում է տեղի ունեցել հանրային գործիչ, պատմաբան Միհրան Հակոբյանի վրա, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Ըստ փաստաբանի՝ նրանք դիմակավորված էին և հարձակվել են թիկունքից։ Հակոբյանը ստացել է մարմնական վնասվածքներ և այժմ տեղափոխվում է «Իզմիրլյան» ԲԿ, գրել է նա։
«Վստահ եմ, որ այս հարձակումը տեղի չէր ունենա, եթե իրավապահները բացահայտած լինեին 2021թ-ին Միհրանի տան առջև նռնակ նետելու հանցանքը»,- նշել է Մելիքյանը։
2021 թվականի հունիսի 22-ի առավոտյան նռնակ էին գցել (հավանաբար ձայնային) հանրային գործչի մեքենայի տակ, որը կայանված էր իր տան դիմաց։
