«Լավ, դու որտեղի՞ց ընկար մեր գլխին»․ Տաթևիկ Վիրաբյան

«Լավ, դու որտեղի՞ց ընկար մեր գլխին»․ Տաթևիկ Վիրաբյան

44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը՝ Տաթևիկ Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ Նիկոլս Գյումրվա «պատարագի» պռավալից հետո նստել-մտածել է, մտքից թռել է, որ պետք է դեղերը խմի, ու… ավանդույթի համաձայն՝ մտել Ֆեյսբուք ու…
«301 թվականին Հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, պետության որոշմամբ։ Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ՝ 10:55, բոլոր եկեղեցիներում երգչախմբերը կատարեն Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը»,- մոգոնել է պատուհասը։
Շատ խորանալու բան չկա, քո կրթության ու հոգեկան հավասարակշռության հարցերը դժվար թե կարգավորվեն…
Ուղղակի՝ մակերեսային. 301թ. ՈՒՂՂԱԿԻ քրիստոնեությունը հռչակվել է որպես պետական կրոն։ Հայ Առաքելական Եկեղեցին հիմնադրել են Հիսուս Քրիստոսի աշակերտները՝ Թադեոսն ու Բարդուղիմեոսը։
Ինչ-որ երևույթ պետք է լինի, որ դրան տաս ՊԵՏԱԿԱՆ կարգավիճակ…
Լավ, դու որտեղի՞ց ընկար մեր գլխին…»։

Աղբյուրը`   Տաթևիկ Վիրաբյան

Leave a Comment