Ստամբուլում թմրավաճառների դեմ գործողության ժամանակ ոստիկան է զոհվել

Քաղաքականություն

08.12.2025 | 14:41

Ստամբուլում ոստիկանության աշխատակիցներնառավոտյան ժամը 7:30-ի սահմաններում գործողություն են սկսել Այդընլար թաղամասի հասցեներից մեկում, որտեղ թմրանյութերի ապօրինի շրջանառության կասկածներ են եղել, գրում է TRT Haber-ը։

Հատուկ գործողությունների ջոկատի աջակցությամբ իրականացված խուզարկության ժամանակ կասկածյալները տան ներսից կրակ են բացել անվտանգության ուժերի վրա։ Հարձակման հետևանքով ծանր վիրավորվել, ապա հոսպիտալացման ճանապարհին մահացել է սպա Էմրե Ալբայրաքը։

Գործողության ընթացքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ սպանվել է ոստիկանության վրա զինված հարձակում իրականացրած Ռ.Ա. անունով կասկածյալը։ Տանը գտնվող մյուս կասկածյալները ձերբակալվել են անվտանգության ուժերի կողմից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment