Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին՝ իրեն Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրեն Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրելու համար։ Փաշինյանն առաջադրումը ներկայացրել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ։

«Ես խորապես գնահատում եմ դա, ինչը մեզ ոգեշնչում է շարունակել մեր կարևոր առաքելությունը»,- ասվում էր նոյեմբերի 14-ի ուղերձում։

Թրամփն ընդգծել է, որ որպես ԱՄՆ նախագահ՝ ինքը կշարունակի «հավատարիմ մնալ աշխարհում հակամարտությունների դադարեցմանը և բոլոր մարդկանց համար խաղաղության ու բարգավաճման ապահովմանը»։

«Ձեր շարունակական գործընկերության շնորհիվ հասնենք անհնարինին»,- եզրափակել է նա։

Օգոստոսին Սպիտակ տանը Փաշինյանն ու Ալիևը հայտարարել էին Թրամփին խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու նպատակով Նոբելյան կոմիտեին դիմումներ ներկայացնելու մտադրության մասին։

Դեկտեմբերի 6-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թրամփը նմանատիպ նամակ է ուղարկել նաև Ալիևին՝ շնորհակալություն հայտնելով իրեն Նոբելյան խաղաղության մրցանակին առաջադրելու համար։

Leave a Comment