Բայրամովը և Արաղչին քննարկել են տարածաշրջանում տրանսպորտային նախագծերը


Միջազգային


Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին անցկացրել են անձնական և ընդլայնված կազմով հանդիպումներ։

Կողմերը քննարկել են երկու երկրի միջև համագործակցության ներկա օրակարգը և հեռանկարները` հիմնված բարիդրացիության և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա։

Հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսական և առևտրային գործընկերության զարգացմանը, այդ թվում` լոգիստիկայի և տրանսպորտի հարցերին։

Մասնավորապես, նրանք քննարկել են Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում համագործակցության ընդլայնման հնարավորությունը, ինչպես նաև օկուպացված Արցախը և Նախիջևանի ինքնավար հանրապետությունը կապող նախագծերը։


Leave a Comment