https://arm.sputniknews.ru/20251208/pashinjany-vehaparin-heracnelu-tshanaparhajin-qartez-e-nerkajacrel-96659284.html
Փաշինյանը Վեհափառին հեռացնելու «ճանապարհային քարտեզ» է ներկայացրել
Փաշինյանը Վեհափառին հեռացնելու «ճանապարհային քարտեզ» է ներկայացրել
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանին խոսքով` կառավարությունը խորհրդատվական աջակցություն կցուցաբերի կանոնագրքի նախագծի մշակման աշխատանքներին։ 08.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-08T14:18+0400
2025-12-08T14:18+0400
2025-12-08T14:18+0400
կաթողիկոս
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
հայ առաքելական եկեղեցի
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1e/96386871_0:160:3074:1889_1920x0_80_0_0_206314ad676dab93de6141e91bcf75f3.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին հեռացնելու «ճանապարհային քարտեզ» է ներկայացրել ֆեյսբուքյան էջում։ Նա 3 կետ է առանձնացրել` կաթողիկոսական տեղապահի ընտրություն, կանոնագրքի ընդունում, Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություններ` նոր կանոնագրքի հանաձայն։Փաշինյանի համոզմամբ` նոր կանոնագիրքը պետք է նախատեսի հոգևորականության վարքագծի կանոններ, ֆինանսական թափանցիկություն և եկեղեցու ապաքաղաքականություն, Հայ առաքելական եկեղեցու գործունեության համապատասխանությունը հարկային օրենսդրությանը, սոցիալական երաշխիքներ հոգևորականների համար։Նշենք, որ ՀՀ Սահմանադրության 18–րդ հոդվածով նախատեսվում է, որ ՀՀ–ի և և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով: Իսկ «ՀՀ–ի և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 2–րդ հոդվածի 2–րդ կետով ամրագրված է, որ ՀՀ–ն ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում։Հիշեցնենք, որ տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։Հավելենք, որ տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1e/96386871_172:0:2903:2048_1920x0_80_0_0_4c3c7a9cb1699a9cfd3e744139a02418.jpg
կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, հայ առաքելական եկեղեցի, նիկոլ փաշինյան
կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, հայ առաքելական եկեղեցի, նիկոլ փաշինյան
Նիկոլ Փաշինյանին խոսքով` կառավարությունը խորհրդատվական աջակցություն կցուցաբերի կանոնագրքի նախագծի մշակման աշխատանքներին։
«Կանոնագիրքը քննարկում և ընդունում է նման իրավասություն ունեցող եկեղեցական մարմինը։ Տեղապահի միջնորդության դեպքում կառավարությունը խորհրդատվական աջակցություն կցուցաբերի կանոնագրքի նախագծի մշակման աշխատանքներին»,– նշել է վարչապետը։
Փաշինյանի համոզմամբ` նոր կանոնագիրքը պետք է նախատեսի հոգևորականության վարքագծի կանոններ, ֆինանսական թափանցիկություն և եկեղեցու ապաքաղաքականություն, Հայ առաքելական եկեղեցու գործունեության համապատասխանությունը հարկային օրենսդրությանը, սոցիալական երաշխիքներ հոգևորականների համար։
Նշենք, որ ՀՀ Սահմանադրության 18–րդ հոդվածով նախատեսվում է, որ ՀՀ–ի և և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով: Իսկ «ՀՀ–ի և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 2–րդ հոդվածի 2–րդ կետով ամրագրված է, որ ՀՀ–ն ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում։
Հիշեցնենք, որ տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։