Սերխիո Ռամոսը գոլ է խփել «Մոնտերեյում» անցկացրած վերջին խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ Սերխիո Ռամոսը վերջին հանդիպումն է անցկացրել մեքսիկական «Մոնտերեյի» կազմում։

Մեքսիկայի առաջնության փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչում «Մոնտերեյը» 2։3 հաշվով պարտվել է «Տոլուկային» ու դուրս մնացել պայքարից։ 39-ամյա Ռամոսը գոլ է խփել 11-մետրանոցից, իսկ խաղից հետո հայտարարել է, որ հեռանում է «Մոնտերեյից»։

«Սա իմ վերջին հանդիպումն էր Մեքսիկայում»,- իսպանացի պաշտպանի խոսքը մեջբերում է Marca-ն։

Սերխիո Ռամոսն այս տարվա փետրվարից է խաղում «Մոնտերեյում»։ Նրա պայմանագրի ժամկետը լրանում է դեկտեմբերի 31-ին։



Leave a Comment