Էդուարդ Հակոբյանը ԱՄՆ պետքարտուղարության ծրագրի խորհրդատուի հետ հանդիպմանը կարևորել է սահմանային մաքսային հսկողության կատարելագործմանը ԱՄՆ գործընկերների աջակցությունը


ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն օրերս հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղարության Արտահանման հսկողության և սահմանային անվտանգության (EXBS) ծրագրի տարածաշրջանային խորհրդատու Քերն Չեյսնին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (INL) տնօրեն Զաքարի Բարտերին։ Այդ մասին տեղեկանում ենք ՊԵԿ նախագահի Ֆեյսբուքի էջից:


 


«Հանդիպմանը կարևորել եմ ամերիկյան գործընկերների մշտական աջակցությունը, որը նպաստում է սահմանային մաքսային հսկողության ենթակառուցվածքների կատարելագործմանը, ինչպես նաև մաքսային ծառայողների կարողությունների շարունակական զարգացմանը։


 


Քննարկել ենք ԱՄՆ-ի կողմից տրամադրվող աջակցության ծրագրի ընթացքը՝ մաքսային ռիսկերի կատարելագործման ուղղությամբ, ինչը կարևոր է մաքսային ռիսկերի կառավարման համակարգի բարելավման համար, այդ թվում՝ վերլուծական կարողությունների բարձրացման տեսանկյունից։


 


Անդրադարձ ենք կատարել նաև Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի հետ համագործակցությանը՝ կարևորելով մաքսային ծառայողների համար կազմակերպվող դասընթացներն ու տրամադրվող սարքավորումները, որոնք թույլ են տալիս առավել արդյունավետ պայքարել մաքսանենգության դեմ»,- նշել է նա։


 

Դիտումների քանակ4

Leave a Comment