Միքայել արք․ Աջապահյանն անհապաղ վիրահատության կարիք ունի։ Այս մասին այսօր ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողներին հայտնել է, որ Աջապահյանի փաստաբանը դեռևս դիմում չի ներկայացրել առողջապահության նախարարությանը՝ առողջության պահպանմանն ուղված միջոցներ ձեռնարկելու համար։ «Պետք է անձը դիմում ներկայացնի։ Այդ դիմումը կքննարկվի և կներկայացվի համապատասխան պատասխանը։ Կձեռնարկվեն այն միջոցները, որոնք պետք է ձեռնարկվեն առողջության պահպանմանն նուղված»,- ասել է նախարարը։ Նախարարը վստահեցրեց, որ այսօր քրեակատարողական ծառայության իրավաբանը կմոտենա Աջապահյանին և կտեղեկացնի դիմում ներկայացնելու նրա իրավունքը։ Նախարարի համոզմամբ՝ Միքայել արք․ Աջապահյանի մոտ այս պահին ծայրահեղ առողջական խնդիր առկա չէ։ *** Հոկտեմբերի 3-ին Միքայել արքեպիսկոպոս […]