Արամ Ա-ն իշխանություններին հորդորել է հեռու մնալ «եկեղեցին պառակտելու ազգակործան փորձերից»




 

Ազատություն. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Հայաստանի իշխանություններին կոչ է անում հեռու մնալ Սուրբ Էջմիածինի ներքին կյանքին ու խնդիրներին միջամտելու, եկեղեցու ներսում պառակտումներ մտցնելու «հակասահմանադրական ու անընդունելի քայլերից»: Սրանք, ըստ Արամ Ա-ի, կարող են ոչ միայն եկեղեցին, այլև ազգն ու երկիրը տանել ինքնակործանման:


 


«Հեռու մնացեք եկեղեցին պառակտելու ազգակործան փորձերից», – նշել է նրա արված հայտարարության մեջ:


 


Արամ Ա կաթողիկոսը նշել է, որ նախորդ ամիսներին խորը մտահոգությամբ են հետևել Մայր Աթոռի շուրջ տեղի ունեցոց զարգացումներին, փորձել տարբեր առիթներով ու միջոցներով հանդարտեցնել, սակայն այսօր իրավիճակն դարձել է ավելի վտանգավոր՝ անկանխատեսելի հետևանքներով:


 


Կիլիկիո կաթողիկոսը Էջմիածնին կոչ է արել համբերատարությամբ ու խոհեմությամբ այս ամենի դեմն առնել, համախմբվել Գարեգին Երկրորդի շուրջ և եղած խնդիրները քննել կանոնական ընթացակարգով:


 


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսից պնդում է, որ Գարեգին Երկրորդը խախտել է կուսակրոնության ուխտը և պետք է հեռանա: Այս շաբաթ էլ խորհրդարանական ամբիոնից նա կաթողիկոսին մեղադրեց գործակալ լինելու մեջ: Արդեն չորս սրբազան է կալանավորված տարբեր մեղադրանքները: Նրանք այդ մեղադրանքները չեն ընդունում: Մայր Աթոռը այս ամենը որակում է շինծու և կեղծ:


 


Նոյեմբերի 29-ին 10 եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ, նրանց թվում՝ վարչապետի հետ հանդիպմանը մասնակցածները, հայտարարություն տարածեցին՝ կոչ անելով Գարեգին Բ-ին կամովին հանգստյան գնալ:


 


 


Leave a Comment