ԱԱԾ-ի կազմակերպած պատարագը. Գյումրիի Յոթ Վերքը՝ պաշարված ոստիկանական մեծաթիվ ուժերով

Կիրակնօրյա պատարագը Գյումրիի «Յոթ Վերք» եկեղեցում անցել է լարված մթնոլորտում։ 200-ամյա պատմության մեջ առաջին անգամ այդ եկեղեցում առավոտյան ժամերգություն չի կատարվել: Նախօրեին ԱԱԾ-ականները կապարանակնքել էին եկեղեցու դռները: Շիրակի թեմի հոգևորականները հրաժարվել են այդտեղ պատարագ մատուցել, քանի որ չեն համաձայնել զեղչել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի անունները։ Փաշինյանի գլխավորությամբ՝ շրջիկ հավատացյալները դեկտեմբերի 7-ին՝ Երկրաշարժի 37-րդ տարելիցին Գյումրի են գնացել սեփական քահանայով՝ ոստիկանական մեծաթիվ ուժերի ուղեկցությամբ:

 

Leave a Comment