
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է. «Միջազգային համագործակցության շնորհիվ արգելափակվել է «Hellobit» ֆինանսական բուրգի՝ hellobitamh.com և hellobitarmenia.com դոմենային հասցեներով գործող կայքերի գործունեությունը։ Արգելափակման արդյունքում տվյալ հասցեներն այլևս հասանելի չեն, ինչը միտված է կանխելու քաղաքացիների հետագա մոլորեցումն ու հնարավոր ֆինանսական վնասները»:
Աղբյուրը` ՀՀ ՆԳՆ ոստիկանություն