ԱՄՆ-ը ռազմական ծախսերի համար նախատեսում է հատկացնել ռեկորդային՝ 901 մլրդ դոլար. Ուկրաինային աջակցության համար՝ 800 մլն դոլար

Կիրակի՝ դեկտեմբերի 7-ին, ԱՄՆ օրենսդիրները ներկայացրել են պաշտպանական
քաղաքականության մասին օրինագծի վերջնական տեքստը, որը նախատեսում է ազգային անվտանգության
ռեկորդային ծախսեր, ինչպես նաև օգնություն Ուկրաինային: Այս մասին հայտնում է Fox
News-ը։

2026 թվականի ֆինանսական տարում օրինագիծը ռազմական ծախսերի համար
նախատեսում է 901 միլիարդ դոլարի հատկացում։ Սա 8 միլիարդ դոլարով ավելի է, քան ԱՄՆ
նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել էր այս տարվա մայիսին։

Փաստաթուղթը նախատեսում է նաև օգնություն Ուկրաինային:

«Օրինագիծը
երկարաձգում է անվտանգության ոլորտում Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու նախաձեռնության
ֆինանսավորումը տարեկան 400 միլիոն դոլարով՝ 2026 և 2027 ֆինանսական տարիների
համար»,- հաղորդում է Fox News-ը։

Բացի
դրանից, ԱՄՆ Կոնգրեսը կպահանջի ավելի հաճախակի հաշվետվություններ դաշնակիցներից
Ուկրաինային կատարված ներդրումների վերաբերյալ՝ հետևելու համար, թե ինչպես են
եվրոպացի գործընկերները աջակցում Կիևին։

 

 

Leave a Comment