Վարչապետի խոսնակ. Ես չէ որ պետք է մեկնաբանեմ Արամ Ա կաթողիկոսի խոսքերը

Վարչապետի խոսնակ. Ես չէ որ պետք է մեկնաբանեմ Արամ Ա կաթողիկոսի խոսքերը

8 դեկտեմբերի 2025 – 13:18 AMT

PanARMENIAN.Net – Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հանդես է եկել ուղերձով, որում ՀՀ իշխանություններին կոչ է արել «հեռու մնալ Սուրբ Էջմիածնի ներքին գործերին միջամտելու փորձերից»։

Անդրադառնալով Արամ Ա–ի ուղերձի մասին հարցին՝ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն ասել է, որ «ինքը չէ, որ պետք է մեկնաբանիԱրամ Ա կաթողիկոսի խոսքերը», հայտնում է Aysor.am-ը։

«Ես չեմ, որ պետք է մեկնաբանեմ Արամ Ա կաթողիկոսի խոսքերը։ Դիմեք Մայր Աթոռին, թող այնտեղից մեկնաբանեն», – ասել է Նազելի Բաղդասարյանը։

Արամ Ա կաթողիկոսն իր ուղերձում ասել է․ «Հայաստանի իշխանությանը կոչ ենք անում հեռու մնալ Սուրբ Էջմիածնի ներքին կյանքին ու խնդիրներին միջամտելուց, ինչպես նաև եկեղեցու ներսում տարբեր միջոցներով պառակտման սերմեր ցանելու հակասահմանադրական, հետևաբար՝ անընդունելի և դատապարտելի քայլերից, որոնք կարող են մեր եկեղեցին, ազգը և Հայրենիքը տանել ինքնակործանման»;Լ

Իսկ Կիպրոսում` Նիկոսիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցած պատարագից հետո, Արամ Ա–ն ասել էր․ «Երբ Հայաստանում անարդարություն է կատարվում, Անթիլյասը ո՛չ է ասում։ Երբ Հայաստանում արժեքներն են արհամարհվում և խորհրդանիշներն են անտեսվում, Անթիլիասը ո՛չ է ասում և ո՛չ է ասել միշտ: Երբ Հայասանի մեջ եկեղեցին ու եկեղեցականները տեսակ-տեսակ հալածանքների և ձերբակալությունների են ենթարկվում, Անթիլյասն այդ քաջությունը ունեցել է և ունի ո՛չ ասելու: Երբ Հայաստանում, ի վնաս մեր ժողովուրդի շահերի համազգային մեր գերագույն իդեալները անտեսվում են, Անթիլյասը ո՛չ է ասել և ո՛չ պիտի ասի»։

Leave a Comment