Նրանք հետևում էին ոչ միայն ինձ, այլև իմ երեխաներին, ասել է Դոլինան «Пусть говорят» հաղորդման ժամանակ՝ մեկնաբանելով իր բնակարանի հետ կապված իրավիճակը, որը մեծ հասարակական աղմուկ է բարձրացրել: Այս մասին հաղորդում է ТАСС-ը:
Նա նշել է, որ զեղծարարները սպառնալիքներ են հնչեցրել իր և իր ընտանիքի անդամների հասցեին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի Գերագույն դատարանը դեկտեմբերի 16-ին նշանակել է Լարիսա Դոլինայի՝ Պոլինա Լուրյեի դեմ հայցի վերաբերյալ դատական նիստ։
2024 թվականի օգոստոսի 13-ին պարզվել է, որ Դոլինան դարձել է Ուկրաինայից իրեն զանգահարող հեռախոսային զեղծարարարների զոհ։ Նրանք ապրիլից մինչև հունիս ամիսները պարբերաբար կապ են հաստատել նրա հետ՝ հորդորելով նրան իր խնայողությունները փոխանցել ենթադրաբար անվտանգ հաշվի՝ դրանք չարտոնված մուտքից պաշտպանելու համար։ Արդյունքում, երգչուհին իր խնայողությունները փոխանցել է զեղծարարների կողմից վերահսկվող հաշիվներին և վաճառել իր բնակարանը։
Հասկանալով, որ իրեն խաբել են, նա դիմել է ոստիկանություն: Ավելի ուշ, Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանի կողմից Դոլինայի հայցի վերաբերյալ կայացրած որոշման հիման վրա, նրա բնակարանի վաճառքը ճանաչվել է անվավեր: Մոսկվայի քաղաքային դատարանն ուժի մեջ է թողել այս որոշումը, իսկ նոյեմբերի 27-ին ընդհանուր իրավասության երկրորդ վճռաբեկ դատարանը մերժել է ստորին ատյանի դատարանների որոշումների դեմ բողոքները: Վերաքննիչ բողոք ներկայացնելու վերջնական մարմինը ՌԴ Գերագույն դատարանն է: Երգչուհու բնակարանի գնորդ Պոլինա Լուրյեն բողոք է ներկայացրել այնտեղ: