ՌԴ Անգարսկի շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել ՋԷԿ-ում վթարի պատճառով

ՌԴ Իրկուտսկի մարզի Անգարսկի շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել ՋԷԿ-9-ում տեղի ունեցած վթարի պատճառով։ Այս մասին հայտարարել է Անգարսկի քաղաքապետ Սերգեյ Պետրովը, գրում է Current time-ը։

Նրա տեղեկացմամբ՝ ջերմամատակարարումը սահմանափակված է 1546 բազմաբնակարան շենքերում, որտեղ բնակվում է ավելի քան 167,000 մարդ, ինչպես նաև 121 սոցիալապես նշանակության օբյեկտներում: Baza տելեգրամ ալիքը պնդում է, որ սա վերաբերում է Անգարսկի 1822 տների:

Իրավիճակը կկայունանա դեկտեմբերի 10-ին։ Ըստ Պետրովի՝ դեկտեմբերի լույս 8-ի գիշերը էներգետիկները գործարկել են հինգերորդ կաթսայատունը, ավարտվում են նաև վեցերորդի վերանորոգումները:

Վեց դպրոց անցել է հեռավար ուսուցման: Հինգ նախադպրոցական հաստատություններում և մեկ մանկապարտեզում ջերմաստիճանը իջել է 17 աստիճան Ցելսիուսից ցածր, ուստի երեխաները ժամանակավորապես տեղափոխվել են այլ մանկապարտեզներ։

«Մենք պատրաստ ենք նրան, որ ցածր ջերմաստիճանը կարող է դժվարություններ առաջացնել սոցիալական հաստատություններում և բնակելի շենքերում: Ստեղծվել են 6000 մարդու համար նախատեսված ժամանակավոր բնակության կենտրոններ»,- գրել է Սերգեյ Պետրովը։

Իրկուտսկի հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի վարչության տվյալներով՝ Անգարսկում ջերմաստիճանը տեղական ժամանակով 11:00-ի դրությամբ կազմել է -15,9 աստիճան: Առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի անկում:

Էլեկտրաէներգիայի անջատումից հետո «Օբլկոմմունէներգո»-ն խնդրել է բնակիչներին չօգտագործել ջեռուցիչներ՝ նշելով, որ «չափազանց ծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել քաղաքում էլեկտրաէներգիայի արտակարգ անջատումների, ինչը կվատթարացնի բոլորի վիճակը»։

Իրկուտսկի մարզի քննչական կոմիտեն հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցում):

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment