Ֆրանսիան դեմ է իր բանկերում ռուսական սառեցված ակտիվների օգտագործմանը. FT



Քաղաքականություն



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ֆրանսիական կողմը չի աջակցում Ֆրանսիայի առևտրային բանկերում սառեցված ռուսական ակտիվները Կիևի կարիքների համար օգտագործելու գաղափարին, հաղորդել է Financial Times-ը։

«Ֆրանսիացի պաշտոնյաներն աջակցում են Ուկրաինայի համար ռեպարացիոն վարկի գաղափարին, սակայն նշում են, որ դեմ են այն սխեմային, որը ներառում է առևտրային բանկերում պահվող ակտիվներ», – ասվում է հայտարարության մեջ։

Թերթի տվյալներով՝ Փարիզը պնդում է, որ նման բանկերն ունեն այլ պայմանագրային պարտավորություններ, քան Euroclear դեպոզիտարիան։

Ավելին, FT-ն գրում է, որ Ֆրանսիան թաքցրել է բոլոր մանրամասներն այն ֆինանսական հաստատությունների մասին, որտեղ պահվում են ռուսական ակտիվները և թե ինչպես են օգտագործվում դրանցից ստացված միջոցները: Փարիզը նշել է, որ դա պայմանավորված է նման տվյալների գաղտնի բնույթով:



Հետևեք մեզ՝ այստեղ






Leave a Comment