Երևանում առանց թույլտվության էլեկտրոնային համակարգում առկա են եղել հաշվառված 1038 ավտոմատ ինքնասպասարկվող սարքեր
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում առանց թույլտվության էլեկտրոնային համակարգում առկա են եղել հաշվառված 1038 ավտոմատ ինքնասպասարկվող սարքեր: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Աջափնյակ վարչական շրջանում եղել են 56 սարքեր, որոնցից ապամոնտաժվել է 17–ը, 2-ին տրամադրվել է թույլտվություն,
Ավան վարչական շրջանում` 61, որոնցից 6-ին ուղարկվել է ծանուցում՝ դիմում ներկայացնելու վերաբերյալ,
Արաբկիր վարչական շրջանում` 96, որից ապամոնտաժվել է 7-ը, 3-ի վերաբերյալ կազմվել է արձանագրություն,
Դավթաշեն վարչական շրջանում` 32, որից 1-ին տրամադրվել է թույլտվություն,
Էրեբունի վարչական շրջանում` 109, որոնցից 13-ի վերաբերյալ կազմվել է արձանագրություն, 2-ին տրամադրվել է թույլտվություն,
Կենտրոն վարչական շրջանում` 225, որոնցից ապամոնտաժվել են 2-ը, 3-ի վերաբերյալ կազմվել է արձանագրություն,
Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում` 151, որոնցից 17-ին ծանուցումներ են ներկայացվել՝ դիմումներ ներկայացնելու վերաբերյալ,
Նոր Նորք վարչական շրջանում` 69, որոնցից ապամոնտաժվել է 21–ը, 9-ի նկատմամբ կազմվել է արձանագրության ծանուցում,
Նորք Մարաշ վարչական շրջանում` 2 , 1–ն ապամոնտաժվել է, մյուսին արձանագրության ծանուցում է ուղարկվել
Նուբարաշեն վարչական շրջանում` 14,
Շենգավիթ վարչական շրջանում` 170, որոնցից 1–ն ապամոնտաժվել է, 2-ի նկատմամբ կազմվել է արձանագրություն, 5-ին տրամադրվել է թույլտվություն,
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում` 53, որոնցից ապամոնտաժվել է 14–ը, արձանագրության ծանուցում է ուղարկվել 15-ին, 4-ին տրամադրվել է թույլտվություն։
Վարչական շրջանների կողմից ապամոնտաժվել են նաև 12 նոր տեղադրված, առանց համապատասխան թույլտվության ավտոմատ սարքավորումներ, որոնք հաշվառված չեն եղել էլեկտրոնային համակարգում։ Կազմվել է 3 արձանագրություն։
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից գրություններ են ուղարկվել ՀԵՑ-ին` ավտոմատ ինքնասպասարկման սարքերի ապօրինի էլեկտրական սնուցումները դադարեցնելու, հոսանքալարներն ապամոնտաժելու, ինչպես նաև իրավախախտում թույլ տված անձանց պատասխանատվության ենթարկելու խնդրանքով։