Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը կոչ է արել Հայաստանի իշխանություններին՝ զերծ մնալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներքին գործերին միջամտելուց, նախազգուշացնելով, որ եկեղեցու պառակտումը կարող է աղետալի լինել ազգային միասնության համար։ Կաթողիկոսը հայտարարել է, որ Էջմիածնի շուրջ տեղի ունեցող զարգացումները «դարձած են աւելի վտանգալից՝ աննախատեսելի հետեւանքներով յղի», իսկ եկեղեցու ամբողջականության պահպանումը համարել է «համազգային առաջնահերթութիւն»։ Իր ուղերձում Արամ Ա Կաթողիկոսը դիմել է Հայաստանի իշխանությանը. «Հեռու մնալու Սուրբ Էջմիածինի ներքին կեանքին ու խնդիրներուն միջամուխ դառնալու եւ եկեղեցիէն ներս զանազան միջոցներով պառակտումի սերմեր ցանելու հակասահմանադրական… քայլերէ, որոնք կրնան մեր եկեղեցին, ազգն ու Հայրենիքը առաջնորդել ինքնակործանումի»։ Կաթողիկոսը, որի Աթոռը գտնվում է Լիբանանի Անթիլիաս […]