Արամ Ա–ն կոչ է անում իշխանություններն հեռու մնալ Էջմիածնի ներքին կյանքից

https://arm.sputniknews.ru/20251208/aram-an-kvoch-e-anum-ishkhanutjunnern-heru-mnal-ejmiatsni-nerqin-kjanqic-96653704.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/03/96504993_0:0:1142:858_1920x0_80_0_0_6652f1fa62c38d1b60e934f3ace25a04.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արամ առաջին կաթողիկոս, եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, իշխանություն

արամ առաջին կաթողիկոս, եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, իշխանություն

Բաժանորդագրվել

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի կարծիքով՝ եկեղեցում պառակտում սերմանելը հայրենիքը կարող է տանել ինքնակործանման։

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Հայաստանի իշխանություններին հորդորում է հեռու մնալու Սուրբ Էջմիածնի ներքին կյանքին ու խնդիրներին միջամտելուց։ Հայտարարության մեջ Արամ Ա–ն նշել է, որ եկեղեցում պառակտում սերմանելն անընդունելի ու դատապարտելի քայլերից են, որոնք կարող են մեր եկեղեցին, ազգը և հայրենիքը տանել ինքնակործանման։

Նա կոչ է հղել նաև Մայր աթոռին.

«Կարելի փութով, համբերութեամբ ու խոհեմութեամբ առաջքն առնելու միաբանական կեանքէն ներս ճեղքեր յառաջանալու ու յառաջացնելու վտանգաւոր կացութիւններուն եւ համախմբուելու Վեհափառ Հայրապետին, ինչպէս նաեւ միաբանական ուխտին ու սկզբունքներուն շուրջ եւ եղբայրական ոգիով, կանոնական գործընթացքով ու իրապաշտ մօտեցումով քննելու առկայ խնդիրները՝ համապատասխան որոշումներ գոյացնելու վճռակամութեամբ»,– ասել է Արամ Ա–ն։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն ընդգծել է, որ յուրաքանչուր հայ կարող է տեսակետ հայտնել հայ եկեղեցու մասին, սակայն կառուցողական մոտեցմամբ։

Հիշեցնենք, որ երեկ էլ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը Արամ Առաջինը կոշտ քննադատության է ենթարկել ՀՀ իշխանությունների հարձակումը եկեղեցու վրա։
Հավելենք, որ տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Leave a Comment